"Էլ-Քարտ" համակարգը մշակվել է 2006թ-ին "Էլ-Սոֆտ" և "Հայկական Ծրագրեր" ընկերությունների հետ համատեղ՝ վերջիններիս "Օպերացիոն Օր" համակարգի և "Արմենիան Քարդ" վճարային համակարգի ֆորմատներով:
Համակարգը մշակվել և ներդրվել է 4 առևտրային բանկերում և հնարավորություն է տալիս հեռակա կարգով կատարել այնպիսի բանկային գործարքներ, ինչպիսիք են`
- քարտային հաշվի բացման հայտի ներկայացում;
- քարտային տվյալների փոփոխության հարցում;
- վարկային պատմության տրամադրում;
- գործարքների մասին հաշվետվություն/քաղվածք;
- կոմունալ վճարումների վերաբերյալ հաշվետվություն;
- ամսեկան քաղվածքի ստացման գրանցում;
- դրամական փոխանցումներ SWIFT համակարգի միջոցով;
- փոխանցումներ բանկային հաշվին` BankMail համակարգի միջոցով;
- քարտից-քարտ փոխանցումների իրականացում;
- վարկի մարում;
- կոմունալ ծառայությունների պարբերաբար վճարման հնարավորություն;
- կանխավճարային քարտերի գնում;
- այլ վճարումներ;
- քարտային և/կամ բանկային հաշվի հաշվեկշռի ստացում առցանց ռեժիմում;
- գործարքի անվավերության հայտի պատճենի տրամադրում: