"WatchDog" անվտանգության համակարգը իրենից ներկայացնում է ճկուն լուծումներ ինքնասպասարկման սարքերի, բանկոմատների, տեղեկատվական կրպակների և տերմինալների անվտանգությունը վերահսկելու համար։
Համակարգը հատուկ նախագծված է ռիսկերի և վտանգների վերահսկման համար, ինչպիսիք են՝
- վիճելի հարցեր հաճախորդների հետ;
- խարդախություն հաճախորդների կողմից բանկոմատի հետ աշխատելիս;
- խարդախություն՝ հիմնված քարտերից ինֆորմացիա հանելու վրա, այն է՝ սքիմմինգ;
- ոչ թույլատրելի մուտք դեպի սարք, կանխիկ գումար ստանալու փորձ՝ ծրագրային ապահովման միջոցով;
- վանդալիզմ, որը սարքավորմանը պատճառում է մեծ և փոքր մասշտաբի նյութական վնաս:
Տեսաձայնագրման համակարգը իրենից ներկայացնում է տվյալների պահպանման միակ պահեստ և այն համատեղելի է մի շարք բանկոմատների մոդելների հետ, այդ թվում NCR (APTRA), Wincor Nixdorf (Protopas), Diebold (Agilis)։ "WatchDog"-ը հնարավորություն է տալիս պահպանել տեսանյութերը, բանկոմատի ժուրնալները և իրականացնում է որոնում՝ տրված պարամետրերի հիման վրա, ինչպիսիք են՝ բանկոմատի համարը, քարտի համարը, գործարքի ժամանակը և այլն։
Համակարգը կարող է պահպանել իրադարձությունների արխիվը անսահմանափակ ժամանակով, մասնավորապես՝ տրամաբանական թվերից, որոնք հանվել են ինքնասպասարկվող սարքերի "դաշտից" և ընթացիկ սարքերից։
"WatchDog"-ը հնարավորություն է տալիս հեռակա կարգով ստանալ տեսանյութերը, ինչպես բանկային Intranet ցանցի, հանրային Internet, GPRS ցանցերի միջոցով, այնպես էլ մշակել արտաքին աղբյուրից (կոշտ սկավառակ, ֆլեշ) վերցված իրադարձությունները։
Ծրագրային համալիրը համատեղելի է մի շարք սարքավորումների և տեսախցիկների հետ, հնարավորություն է տալիս ղեկավարել տեսատվյալները ցանկացած ֆորմատով, որոնք օգտագործվում են բանկում։
"WatchDog" ծրագրային համալիրը և տեսաձայնագրման համակարգը իրենից ներկայացնում է մի որոշում, որի առավելություններն են՝
- Տեսաձայնագրման և անվտանգության ղեկավարման համակարգը գործում է հետևյալ բանկոմատների վրա՝ NCR, Wincor-Nixdorf, Diebold:
- Համակարգը կարող է արձագանքել տեղի ունեցող բազմաթիվ արձագանքերին, ինչպես հաճախորդի սպասարկման հետ կապված նախատեսված հանգամանքների, այնպես էլ չնախատեսված հանգամանքների հետ (վնաս հասցնել, ներխուժման կամ տեղաշարժման փորձ, հրդեհ և այլն)։
- Համակարգն իր մեջ ներառում է բանկոմատի հեռակա մուտքի ֆունկցիա և հեռակա կարգով հնարավորություն է տալիս բանկոմատից ստանալ նյութեր, որոնք հավաքվել են բանկոմատի աշխատանքի ընթացքում, փոխում է տեսաձայնագրման համակարգի չափորոշիչները, բանկոմատի էկրանի վրա բեռնավորում է ֆոնային պատկերներ։
- "WatchDog"-ը տրվում է հեռակա մուտքի կենտրոնական ղեկավարման հետ համատեղ։ Այն սերվերային ծրագիր է, որը ղեկավարում է հեռակա մուտքը դեպի բանկոմատ, ապահովում է օգտագործողի ձայնագրությունների և ֆունկցիաների բաշխման դերերի ղեկավարումն ու նրանց սահմանափակումը որոշ օգտագործողների համար։
- Օպերատորի աշխատանքային վայր - սա մի համակարգ է, որը կապվում է հեռակա մուտքի ղեկավարման հետ և օպերատորին կապ է տրամադրում՝ համակարգից օգտվելու համար։
Շնորհիվ Microsoft .NET, WCF և WPF տեխնոլոգիաների առավելությունների, ինչպես նաև MS SQL Server 2008 համակարգի, համակարգը իրենից ներկայացնում է ճկուն, ընդլայնելի լուծում, որը հնարավոր է կիրառվել ինչպես փոքր բիզնես կառուցվածքներում, այնպես էլ մեծ պրոցեսինգային համակարգերում: