»
»
Հերթերի կառավարման համակարգ
 
 
Հերթերի կառավարման համակարգ
Հերթերի կառավարման համակարգ
Երբեմն բանկերում, հասարակական կազմակերպություններում, հիվանդանոցներում, ապահովագրական ընկերություններում և բոլոր այն վայրերում, որտեղ առկա է հաճախորդների սպասարկումը, գոյանում են հերթեր, ինչը հաճելի չէ ինչպես հաճախորդների, այնպես էլ սպասարկող անձնակազմի համար: Հաճախորդների հոսքերի կառավարման ավտոմատացված համակարգը օգնում է խուսափել երկար հերթերում կանգնելու անհարմարություններից: Հաճախորդը կարող է պարզապես մոտենալ հերթերի կառավարման AKIS համակարգի տերմինալին, ընթերցել սպասարկման հնարավոր տարբերակները և սեղմելով տերմինալի էկրանին` ստանալ իր հերթական համարը պարունակող կտրոնը, որից հետո կարող է ազատ զբոսնել սպասասրահում, կարդալ գովազդ կամ ամսագրեր կամ պարզապես նստած սպասել իր հերթին: Այս համակարգը գրանցում է ինֆորմացիա յուրաքանչյուր տպված կտրոնի վերաբերյալ և նրա հետ կապված պատմությունը, ինչը օգնում է կազմակերպության ղեկավարությանը գնահատելու հաճախորդների հարմարությունը և սպասարկող անձնակազմի աշխատանքի արդյունավետությունը: Համակարգը ներկայացնում է հաշվետվություններ յուրաքանչյուր աշխատակցի մասին, օրեկան (շաբաթական, ամսական) սպասարկած հաճախորդների քանակի մասին և կատարված գործողությունների մասին:Վիճակագրական այս տվյալները ղեկավարությանը հնարավորություն են տալիս ավելացնել կամ կրճատել աշխատուժի քանակը, համաձայնեցնել և բաշխել իրականացվող գործողությունները աշխատողների միջև։
 
 
 


Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են։
2005-2009 "Սմարտ-Տեխ" ՍՊԸ
ՀՀ, ք.Երևան 0026
Արշակունյաց 41
Հեռ: +374(10) 441690; +374(10) 447925
Ֆաքս: +374(10) 445887
URL: www.smart.am
Վարչական բաժին՝
info@smart.am

Սպասարկման բաժին՝
support@smart.am
Մշակված է