
"Սմարտ-Տեխ" ընկերությունը հիմնադրվել է 2003թ. ՀՀ բանկային բիզնեսի բնագավառում նոր տեխնոլոգիաների մշակման և զարգացման նպատակով:
Ընկերության առաքելությունն է՝ բանկային և պետական կառույցներում իրականացնել գործընթացների մոդելավորում ու ավտոմատացում, առաջնակարգ սպասարկման, ծառայությունների և ծրագրային լուծումների շնորհիվ հասնել հաճախորդների առավելագույն բավարարվածության:
Ըստ 2008թ. արդյունքների, "Սմարտ-Տեխ" ընկերությունը Հայաստանում՝ ՏՏ ընկերությունների շրջանակում, զբաղեցնում է առաջին տեղը և հանդիսանում է առաջատարը շուկայում։
2003թ. սկսած "Սմարտ-Տեխ" ընկերությունը ապահովում է՝
- ծրագրերի մշակում բանկային սեկտորի համար;
- ծրագրերի մշակում վճարային համակարգերի համար, ինտեգրացում՝ պրովայդերների կողմից ապահովվող ծառայությունների բիլլինգային համակարգերի հետ;
- տեխնիկական գործընթացների մոդելավորում և օպտիմալացում բանկերի և պետական սեկտորի համար;
- ընթացիկ և երաշխիքային սպասարկում բանկոմատների, POS–տերմինալների և այլ սարքերի համար, որոնք նախատեսված են բանկային քարտերի տեխնիկական սպասարկման համար (ընկերությունը սպասարկում է Հայաստանում գործող ողջ բանկոմատների գրեթե 80%-ը);
- տեղեկատվական անվտանգության ծառայությունների տրամադրում;
- տեսաձայնագրման համակարգի մշակում բանկոմատների համար;
- CRM համակարգերի ներդրում։
"Սմարտ-Տեխ" ընկերության կողմից մշակված ծրագրերը լայնորեն կիրառվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Վրաստանի տարածքներում։